Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

Ովքեր ենք մենք

ՀԿՀԱԱՇՄ-ն հասարակական, շահույթ չհետապնդող կանանց ոչ քաղաքական կազմակերպություն է: Այն ստեղծվել և ՀՀ արդարադատության նախարարության կողմից գրանցվել է 1999թ.: Կազմակերպությունում ընդգրկված են փորձառու մասնագետներ` համաճարակաբաններ, բնապահպաններ, թունաբաններ, հիգիենիստներ, գիտական աշխատողներ: ՀԿՀԱԱՇՄ-ն կայուն զարգացման, մարդու առողջության և շրջակա միջավայրի պաշտպանության և աղքատության կրճատման հարցերով զբաղվող տեղական ներկայացուցիչների ազգային ցանցն է: Մենք սերտորեն համագործակցում ենք այնպիսի միջազգային բնապահպանական և առողջապահական ցանցերի հետ, ինչպիսիք են `WECF, IPEN, HCWH, GAIA, PAN, EPHA, HEAL, EEB: Մենք առողջության, շրջակա միջավայրի, օրգանական երկրագործության հինախնդիրների լուծմանը նպաստում ենք կրթական, տեղեկատվական, հետազոտական ծրագրերի միջոցով, որոշումներ կայացնողների նկատմամբ լոբբինգի կազմակերպմամբ, տեղեկատվական նյութերի հրատարակմամբ և տարածմամբ, նաև միջազգային և տեղական կոնֆ‎երանսներին ու ֆորումներին մեր մասնակցությամբ: ՀԿՀԱԱՇՄ –ն օժանդակում և պաշտպանում է հայ կանանց մասնակցությունը տեղական և պետական մակարդակներում որոշումների կայացման գործընթացում:

Կազմակերպության կառուցվածքը

Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24դ,
609 սենյակ
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: office@awhhe.am

Անգլերեն տարբերակ Armenian Version
:: (C) 2004-2007, AWHHE.am :: Last updated: 10.04.13