Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

Նորություններ

Չեխիայի Հանրապետությունը և Հայաստանը սկսում են համագործակցությունը ժամկետանց թունաքիմիկատների վտանգի նվազեցման ուղղությամբ

Օգնել Արարատ և Արմավիր մարզերի գյուղական համայնքներին` իրականացնելու կայուն գյուղատնտեսություն և վերացնելու քիմիական աղտոտվածության վտանգը: Սա է այն նոր ծրագրի հիմնական նպատակը, որը մեկնարկել են չեխական <<Արնիկա>> շահույթ չհետապնդող ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> /ՀԿՀԱԱՇՄ/ հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ուշադրության կենտրոնում է գտնվում ժամկետանց թունաքիմիկատների, ներառյալ` կայուն օրգանական աղտոտիչների /ԿՕԱ-ներ/, ոչ ճիշտ կառավարման և պահպանման հետևանքով մի շարք թեժ կետերի աղտոտվածության վերացման համար տեխնիկական լուծումներ գտնելու հարցը: Վերջինս կօգնի Հայաստանին նաև Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործում:

<<Դեռ 1960- ականներից գյուղատնտեսությունում թունաքիմիկատներն օգտագործվել են հարյուրավոր տոննաներով, որի հետևանքները մենք զգում ենք նաև այսօր` ականատես լինելով որոշ վայրերի լուրջ աղտոտվածությանը >>,- ասում է ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գործադիր տնօրեն Լիլիկ Սիմոնյանը և շարունակում , - Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք լուծումներ գտնել առնվազն այն վայրերի համար, որոնք առավել անհանգստացնող են, ինչպես նաև ներկայացնել շրջակա միջավայրի համար անվտանգ և տնտեսապես ավելի արդյունավետ գյուղատնտեսության վարման այլընտրանքային ուղիները: Թեև այսօր վաճառքում գտնվող թունաքիմիկատներն արգելված չեն Ստոկհոլմյան կոնվենցիայով, սակայն, այնուամենայնիվ, վտանգում են մարդու առողջությունը>>:
ՀԿՀԱԱՇՄ կազմակերպությունն ակնկալում է լուծումներ գտնել ամենավտանգավոր թեժ կետերից մի քանիսի համար: << Ժամկետանց թունաքիմիկատների թեժ կետերի հիմնախնդիրը քաղաքական օրակարգի հարց դարձնելը պետք է դառնա մեր հիմնական նպատակը,- ասաց տկն. Սիմոնյանը>>: Նա իր հիասթափությունն արտահայտեց ներկա իրավիճակի կապակցությամբ, որը խիստ անբավարար է և անցած վերջին տարում որոշ դեպքերում նույնիսկ ավելի է վատթարացել: Այս եզրահանգումը ավելի հաստատվեց, երբ վերջերս այցելեցինք Երևանի վարչական տարածքում գտնվող ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոց, որը, չնայած տարիներ շարունակ իրականացվող լոբբինգին, շարունակում է մնալ որպես լուրջ սպառնալիք: Ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցը մեկն է այն խնդրահարույց իրավիճակներից, որ նախատեսվում է լուծել ծրագրի շրջանակներում:
<<Արնիկա>> կազմակերպությունը կներդնի իր փորձագիտական հմտությունները, որոնք անհրաժեշտ են ընտրված թեժ կետերում պահեստավորված թունաքիմիկատների իրական վտանգի վնասազերծման համար, ինչպես նաև դրանց ոչնչացման ուղղությամբ Չեխիայի Հանրապետության փորձը: <Անհրաժեշտ է ոչ միայն ոչնչացնել աղտոտված տարածքները, այլև դա կատարել պատասխանատվությամբ և չստեղծել նոր հնարավոր վտանգներ մարդկանց առողջության և շրջակա միջավայրի համար>>, - ասում է Յինդրիխ Փեթրլիկը` <<Արնիկա>>-յի Թունանյութերի և թափոնների ծրագրի գործադիր տնօրենը: Նա նաև ընդգծում է, որ պետք է օգտագործել այրում չենթադրող տեխնոլոգիաներ, որոնք չեն աղտոտի շրջակա միջավայրը:
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն և Արնիկան համոզված են, որ միայն հասարակական կազմակերպությունների, տարածաշրջանային ղեկավար մարմինների, գյուղապետարանների, պետական մարմինների և փորձագետների փոխգործակցությամբ է հնարավոր գտնել կայուն լուծումներ: Ծրագրային գործողությունները ներառելու են նաև գյուղաբնակների և ֆերմերների ուսոցողական և կրթական ծրագրեր: << Կարևոր նշանակություն ունի որոշումների կայացման գործընթացում մարդկանց առավել շատ հնարավորությունների ընձեռումը>>,- ասում է <<Արնիկա>>-յի փորձագետ Մարտին Սկալսկին, բերելով նմանատիպ մի օրինակ, թե ինչպես Չեխիայի Պոզդատկի գյուղում, շահառուների սերտ համագործակցության շնորհիվ, մի քանի տարում մաքրվեց վտանգավոր թափոնների վթարային վիճակում գտնվող պահեստը:
Համատեղ ծրագիրը, որն իրականացնում են <<Արնիկա>> ասոցիացիան և <<Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի>> կազմակերպությունը, կոչվում է <<Հայաստանի գյուղական համայնքներում աղքատության կրճատմանը նպաստելու նպատակով քիմիական անվտանգության բարելավման ոլորտում ձեռք բերված փորձի տարածում>>: Ծրագիրը ֆինանսավորում են` Եվրամիության Օգնության Ֆոնդը, Գլոբալ Բնապահպանական Հիմնադրամը /GEF/ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջոցով, <<Շրջակա միջավայրի պաշտպանության դրամաշնորհների համաշխարհային Ֆոնդը>> /GGF/, ԿՕԱ-ների ոչնչացման միջազգային ցանցը /IPEN/, <<Եվրոպայի կանայք` հանուն ընդհանուր ապագայի>> /WECF/ կազմակերպությունը: Ծրագրի մեկնարկին նվիրված հանդիպումը տեղի ունեցավ 2010 թ. մարտի 29-ին, Երևանում:
ՀԿՀԱԱՇՄ –ն կազմակերպելու է սեմինարներ և աշխատանքային հանդիպումներ` Հայաստանում գործող հասարակական ու քաղաքացիական կազմակերպությունների համացանցի և քիմիական անվտանգության հարցերով տեղեկատվական կենտրոնի ստեղծման նպատակով: Սա շահագրգիռ մարդկանց հնարավորություն կտա հեշտությամբ ձեռք բերել տեղեկատվություն և ուժեղացնել համագործակցությունը ՀԿ-ների և հասարակության այլ հատվածների միջև:
Քիմիական աղտոտվածությունը կարող է ջրի, հողի և շրջակա միջավայրի այլ բաղադրիչների որակի վատթարացման պատճառ դառնալ: Այս վտանգավոր երևույթից կարելի է խուսափել իրազեկության բարձրացման և այլընտրանքային մեթոդների խրախուսման ճանապարհով,- ասում է Լիլիկ Սիմոնյանը` թունանյութերի հարցերով ՀԿՀԱԱՇՄ ՀԿ փորձագետը: Համապատասխան տեղեկատվության բացակայության պատճառով, քաղաքացիներն ի վիճակի չեն պայքարելու իրենց իրավունքների պաշտպանության համար: Սա մեկն է այն հարցերից, որի լուծման ուղղությամբ նույնպես նախատեսվում են գործողություններ ծրագրի սահմաններում:
Հարցեր ունենալու դեպօքում, խնդրում ենք դիմել Յինդրիխ Փեթրլիկին` հետևյալ հեռախոսահամարով` (+420) 603582984, ընդ որում, կարող եք դիմել նաև ռուսերեն լեզվով, կամ ՀԿՀԱԱՇՄ ՀԿ գրասենյակ ( հեռ. 52 36 04, էլ. փոստ` office@awhhe.am):
 

  This workshop is organized with the financial assistance of the European Union . Its contents are sole responsibility of Arnika Association and Armenian Women for Health and Healthy Environment and can under no circumstances be regarded as reflecting the position of the European Union.

 


 

Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24դ,
609 սենյակ
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: office@awhhe.am

Անգլերեն տարբերակ Armenian Version
:: (C) 2004-2009, AWHHE.am :: Փոփոխված է 16.04.10