Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

Ծրագրեր և գործունեություն >> Շրջակա միջավայրի անվտանգությունն Արարատի մարզի բնակիչների համար

Ծրագրի ֆինանսավորումը` UNIDO և UNEP
Իրականացման վայրը` ՀՀ, Արարատի մարզ, Արտաշատի շրջան
Տևողությունը` 6 ամիս

Ծրագրի նպատակն է` բարձրացնել Արարատի մարզի բնակիչների իրազեկությունը հողագործությունում արգելված թունաքիմիկատների օգտագործման և ժամկետանց թունաքիմիկատների վնասված գերեզմանոցի վերաբերյալ:

Ներածական

Արարատի մարզը Հայաստանի գյուղատնտեսական շրջաններից է, որտեղ թե անցյալում, թե ներկա ժամանակներում լայնորեն կիրառվել ու կիրառվում են թունաքիմիկատներ: Մարզում գրանցվել են ԴԴՏ-ի և այլ արգելված քիմիկատների օգտագործման դեպքեր: 1982թ. Երևանի մոտակայքում ստեղծվել է թունաքիմիկատների գերեզմանոց, որտեղ թաղվել է 500 տոննայից ավել արգելված և ժամկետանց թունաքիմիկատ (ընդ որում 60 %-ը կայուն քլորօրգանական միացություններ են): Տարիներ անց, գերեզմանոցը ենթարկվել է սողանքների ազդեցությանը, ավելին, վերջին 3-4 տարիների ընթացքում սողանքերն ակտիվացել են գերեզմանոցի տարածքում: Մեր կազմակերպությունը կատարել է հողի նմուշահանում տարբեր խորություններից և գերեզմանոցի տարածքի տարբեր կետերից: Լաբորատոր հետազոտություններից պարզվել է, որ հողի նմուշները, որոնք վերցվել են գերեզմանոցի տարածքից և հարակից վայրերից, աղտոտված են ԴԴՏ-ով և դրա մետաբոլիտներով, նաև հեքսաքլորցիկլոհեքսանով: Փորձագետների հավաստմամբ, սողանքները գերեզմանոցի տարածքում ակտիվացել են : Անհրաժեշտ է շարունակել թե հետազոտական աշխատանքները, թե լոբբինգի կիրառումը համապատասխան կառավարական մարմինների նկատմամբ` գերեզմանոցի անվտանգության ապահովման վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով:

Արդյունքները

• Արգելված թունաքիմիկատների օգտագործման դադարեցում Արարատի մարզում:
• Հանրության ներգրավում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի վերացման վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացում, Արարատի մարզի բնակիչների դիմումը կառավարությանը` գերեզմանոցի հիմնախնդրին շտապ լուծում տալու համար:
• Հկ-ի նախաձեռնողական խմբի ստեղծում` գերեզմանոցի վերացման վերաբերյալ որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով:
• Թե տեղական, թե պետական մակարդակում ԿՕԱ-ների հիմնախնդրով զբաղվող հկ-ների ցանցի ընդարձակում:
• Հանձնարարականների մշակում` Հայաստանում Ստոկհոլմյան կոնվենցիայի իրականացման համար ազգային գոոծողությունների պլանում ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգ կառավարմանն ուղղված գործողությունները ներառելու նպատակով:

 

Աշխատանքային խումբ

Հարցում

 

Գերեզմանոց

Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24դ,
609 սենյակ
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: office@awhhe.am

Անգլերեն տարբերակ Armenian Version
:: (C) 2004-2009, AWHHE.am :: Փոփոխված է 04.03.10