Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

Ծրագրերը > Կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն >

ՙԱպրելով կենսաբազմազանությունում՚

Նպատակը. Դպրոցականներին զինել գիտելիքներով և հմտություններով` կենսաբազմազանության պահպանմանը նրանց մասնակցության ապահովման համար

Նպատակային խնդիրները

1. Բարձրացնել դպրոցականների իրազեկությունը կենսաբազմազանության վերաբերյալՀայանիստ գյուղում, նախագծի իրականացման ընթացքում
2. Հայանիստի դպրոցում ստեղծել բնապահպանական ակումբ` մինչև ծրագրի իրականացման 2-րդ ամսվա ավարտը
3. Դաշտային դասերի կազմակերպում` բույսերի ճանաչման և պահպանման հարցում դպրոցականների գործնական հմտությունների ձևավորման նպատակով

Արդյունքները

Փոփոխություններ տեղի կունենան գյուղի բնակչության վարքագծում, գյուղաբնակները կգիտակցեն շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության հարցում իրենց վերապահված դերի կարևորությունը: Դպրոցականները, որպես թիրախ լսարան, գիտելիքներ և գործնական հմտություններ ձեռք կբերեն շրջակա միջավայրի և վերջինիս պաշտպանության մասին: Ծրագրի իրականացումից հետո, բնապահպանական ակումբը կշարունակի գործել և ապահովել շրջակա միջավայրի մասին տեղեկատվության տրամադրումը: Ստեղծված բնապահպանական ակումբը կարող է օրինակ ծառայել այլ դպրոցների համար` կրթության այլընտրանքային մեթոդների մշակման նպատակով: Դպրոցականների իրազեկությունը շրջակա միջավայրի և կենսաբազմազանության պահպանման մասին կավելանա 50 % -ով:

 

Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24դ,
609 սենյակ
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: office@awhhe.am

Անգլերեն տարբերակ Armenian Version
:: (C) 2004-2009, AWHHE.am :: Փոփոխված է 04.03.10