Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի

Ծրագրեր և գործունեություն >> Դադարեցնենք Հայաստանի
հիվանդանոցներում անվտանգության և առողջության պահպանումը

Հայաստանի հիվանդանոցներում անվտանգության և առողջության պահպանումը՚ ծրագրի նպատակն է` խրախուսել վարակիչ բժշկական թափոնների և չօգտագործվող դեղորայքի ծավալի կրճատումը: Ծրագիրն իրականացվել է Եվրոպայի ՙԱռողջապահությունն առանց վտանգ պատճառելու՚ /HCWH/ կազմակերպության աջակցությամբ: Ծրագրի տևողությունը 6 ամիս էր` 2004թ.հուլիսից մինչև 2004 թ. դեկտեմբեր: Իրականացման վայրը` Կոտայքի մարզ: Ծրագրի նպատակը որոշվել է` ելնելով գոյություն ունեցող այն բարձր ռիսկից, որն առկա է բուժհիմնարկներում բժշկական թափոնների հետ աշխատող անձանց, նաև շրջակա միջավայրի համար: Հիմնախնդիրն ուսունմնասիրելու համար ընտրվել են հետևյալ ուղիները` վայրեր` կարճատև, փորձնական ծրագրի համար, որակի և քանակի գնահատում, գույքագրում:

Արդյունքները

• Ծրագիրը տվել է իր գնահատականը հիվանդանոցներից մեկում գոյացած վարակիչ բժշկական թափոնների քանակի և կազմության վերաբերյալ:
• Ձեռք է բերվել ճշգրիտ տեղեկատվություն Կոտայքի հիվանդանոցում գոյություն ունեցող կուտակված պաշարների և պահվող նյութերի մասին` չօգտագործվող դեղորայքների գույքագրման օրինակի հիման վրա:
• Դասընթացների և սեմինարների միջոցով ուսուցանվել է 85 բուժաշխատող` վարակիչ բժշկական թափոնների մշակման այլընտրանքային մեթոդների, օր.` մանրէազերծման, ավտոկլավներում, միկրոալիքային վառարաններում մշակելու վերաբերյալ:
• Մշակվել են հանձնարարականներ բուժհիմնարկների և առողջապահության նախարարության համար:
Եզրակացություն

• Հիվանդանոցներում գոյանում է մեծ քանակությամբ զանազան թափոններ, որոնք պահանջում են անվտանգ մշակում և ոչնչացում /վարակիչ թափոններ, դեղորայք/:
• Բժշկական թափոնները, ներառյալ ժամկետանց դեղորայքները, որոնք կենսաբանորեն ակտիվ են, կարող են նշանակալիորեն սպառնալ առողջությանը, անվտանգությանը և շրջակա միջավայրին` ոչ ճիշտ պահպանման և հեռացման դեպքում:
• Հայաստանի բուժհիմնարկներում գոյություն չունի բժշկական թափոնների մշակման և հեռացման անվտանգ եղանակ:
• Ժամկետանց դեղամիջոցները մեծ քանակությամբ են կուտակվում բուժհիմնարկներում:
• Տուբերկուլյոզի դիսպանսերում բժշկական թափոնների կառավարման գոյություն ունեցող համակարգը թույլ չի տալիս ապահովել կատարյալ անվտանգություն` շրջակա միջավայրի ազդեցության առումով: Վտանգը դեռևս առկա է, քանի որ չի իրականացվում լրիվ ախտահանում:
• Բավարար քանակությամբ բուժփաթեթների, կոնտեյներների ձեռք բերումը, ՎԲԹ/վարակիչ բժշկական թափոն/ մակագրության կիրառումը կօգնի նվազեցնելու ՎԲԹ-ի պոտենցիալ ռիսկը շրջակա միջավայրի և բուժանձնակազմի առողջության համար:
• ԲԹ-ների մշակման և ախտահանման համար սարքավորումների ձեռք բերումը կնպաստի ՎԲԹ-ի ընդհանուր քանակի կրճատմանը և վարակիչ թափոնները կենցաղային թափոնների փոխակերպելուն:
• Բուժանձնակազմի ուսուցումը կնպաստի սեգրեգացիայի /տարանջատման/, թափոնների հավաքման և փոխադրման անվտանգ մեթոդների մասին իրազեկվելուն:
• Ուսունասիրության արդյունքներից ելնելով պետք է նշել, որ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել պետական մակարդակում բժշկական թափոնների կառավարման համակարգ ստեղծելու և համապատասխան օրենսդրական փաստաթղթեր մշակելու, նաև վերամշակման գործարաններ ստեղծելու համար:

ՀԿՀԱԱՇՄ հկ-ի ողջ անձնակազմը խորին շնորհակալություն է հայտնում Եվրոպայի ՙԱռողջապահությունն առանց վտանգ պատճառելու՚ / HCWH / կազմակերպությանը ծրագրի ֆինանսավորման համար: Ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել նաև ԱՄՆ-ում HCWH-ին, որն աջակցել է մեր կազմակերպությանը` պլակատների և բուկլետների ստեղծման և հրատարակման գործում:

Կոնտակտներ

ՀՀ, Երևան, 0019
Բաղրամյան պող., 24դ,
609 սենյակ
հեռ. / ֆաքս. (+374 10) 523604
Էլ. փոստ: office@awhhe.am

Անգլերեն տարբերակ Armenian Version
:: (C) 2004-2009, AWHHE.am :: Փոփոխված է 04.03.10