Նորվեգիայի Վայրի բնության պահպանման հիմնադրամ/ WWF, Norway/, Վայրի բնության պահպանման հիմնադրամի Հայաստանյան գրասենյակ
Նպատակը. Օժանդակել Հարավային Հայաստանի բնական ռեսուրսների պաշտպանությանը և կայուն կառավարմանը` ապահովելով գործող մոդել, որը կնպաստի զարգացմանը Կովկասի տարածաշրջանում
Նպատակային խնդիրները
1. Աջակցել Խոսրովի արգելոցի ղեկավարությանը` մշակելու այցելուների ծրագիր` միջազգային չափանիշներին համապատասխան, տեղական և օտարերկրացի զբոսաշրջիկներին հրապուրելու, լրացուցիչ եկամուտներ ստեղծելու և տեղի համայնքների բնակիչների համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով
2. Ուժեղացնել Շիկահողի ազգային արգելոցը` կենսաբազմազանության արդյունավետ պաշտպանության, պահպանվող տարածքի կայուն կառավարման և տեղի բնակչության ու հասարակության հետաքրքրությունների միավորման նպատակով
3. Բարձրացնել կենսաբազմազանության և համայնքի զարգացման վերաբերյալ իրազեկությունն` ըստ թիրախային պահպանվող տարածքների
Գործունեությունը
ՀԿՀԱԱՇՄ ՀԿ-ն իրականացնում է պահպանվող տարածքներին կից համայնքներում (7 գյուղում) դպրոցականների իրազեկության բարձրացման նախագիծ
1. Իրազեկության բարձրացման ծրագրի մշակում
2. Տեղեկատվական նյութերի (բուկլետներ, տեղեկատվական թերթիկներ) տպագրում
3. Իրազեկության բարձրացման նախագծի իրականացում Հարավային Հայաստանի հետևյալ գյուղերում`
-Կոտայքի մարզ, գյուղ Գառնի
-Արարատի մարզ, ք. Վեդի, գյուղ Ուրցաձոր
-Վայոց ձորի մարզ, Յելպին, Արենի գյուղեր
-Սյունիքի մարզ, գյուղ Տաթև, ք. Մեղրի
Booklets
Leaflets
|